03

Մայ,

2017

Հատուցումներ ևս 5 զինծառայողների ընտանիքներին

Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 02.05.2017թ. որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ ևս 5 զինծառայողների ընտանիքների:

Այսօր ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Արտակ Էդիկի Ռաֆայելյանի, պայմանագրային զինծառայողներ կրտսեր սերժանտ Կարեն Մարատի ՈՒլուբաբյանի սերժանտ Արայիկ Իգորի Սարգսյանի, սպայական կազմի մայոր Նվեր Յուրիկի Բաբաջանյանի և փոխգնդապետ Գեղամ Հենրիկի Մանուկյանի ընտանիքներին կփոխանցվի միանվագ 10-ական միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական համապատասխանաբար 200 000, 250 000 և  300 000 ՀՀ դրամ:

Համաձայն «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի և «Արցախբանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրերի՝ գումարները կփոխանցվեն շահառուների համար բացված հատուկ բանկային հաշիվներ, որոնք սպասարկվում են անվճար: